Պլանային աշխատանքներից հետո Հայաստան բնական գ...

Սեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազատարով։ Հայտնում են Գազպրոմ-Արմենիայից։

Բնական գազի փոխադրումը ժամանակավորապես դադարեցվել էր՝ ՌԴ տարածքում նշված գազատարի վրա  պլանային պրոֆիլակտիկ և վերանորոգման համալիր աշխատանքներով պայմանավորված։