
Հուլիսի 11-ին թուրքական զանգվածային լրատվամիջոցները համատարած հեռարձակում են Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) անդամների զենքերի հանձնման գործընթացը: Այս մասին գրում է ermenihaber.am-ը:
Թուրքական մամուլի հրապարակումներում «պատմական» որակվող գործընթացը մեկնարկել է Իրաքի հյուսիսում գտնվող Սուլեյմանիե նահանգում: Զուգահեռ նշվում է նաև, որ զենքերը վայր դնելու գործընթացին ներկա են ՔԲԿ-ի 2 ղեկավար անձ:
Հիշեցնենք, որ փետրվարի 27-ին ՔԲԿ-ի հիմնադիր-առաջնորդ Աբդուլլահ Օջալանը կոչ էր արել իր համակուսակիցներին վայր դնել զենքերն ու ինքնալուծարել կառույցը՝ մեկնարկվելով խնդիրների խաղաղ կարգավորման գործընթաց:
Ինքնալուծարման և զենքերը վայր դնելու կոչից հետո համապատասխան որոշումն ընդունվել էր մայիսի 5-7-ը կայացած «ՔԲԿ»-ի 12-րդ համագումարում: