Փհենյանը չորս թևավոր հրթիռ է արձակել. Հարավայ...

ԿԺԴՀ-ն չորեքշաբթի օրը չորս թևավոր հրթիռի արձակում Է իրականացրել, հայտարարել է Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Լի ՉԺոնգ Սոպը։ Այդ մասին հաղորդում է «Интерфакс» գործակալությունը:

«Մենք կարծում ենք, որ արձակվել Է չորս հրթիռ», - ասել է նախարարը Ազգային պաշտպանության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նիստի ընթացքում։ «Մենք նախնական վերլուծություն ենք կատարել. և՛ Հարավը, և՛ Միացյալ Նահանգները արձակումն ավելի հանգամանորեն են ուսումնասիրում», - հավելել է նա:

Ավելի վաղ Հարավային Կորեայի զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեն հաղորդել Էր, որ հայտնաբերել է հրթիռների «բազմաթիվ» արձակումներ։ Նրանց տվյալներով՝ «մի քանի» թևավոր հրթիռների արձակումն իրականացվել է ափամերձ Համհին քաղաքից ոչ հեռու: ԿԺԴՀ-ն ավելի վաղ նախազգուշացրել էր, որ ռազմական զսպման գործնական միջոցներ կձեռնարկի՝ ի պատասխան ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի՝ մարտի 13-ին մեկնարկած Freedom Shield համատեղ զորավարժությունների։ Ի դեպ, Վաշինգտոն-Սեուլ զորավարժություններն ավարտվել են այսօր:

Մարտի 16-ին Հյուսիսային Կորեան արձակել է «Հվասոն-17» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը: Դա տեղի է ունեցել մարտի 14-ին երկու փոքր հեռահարության բալիստիկ հրթիռների արձակումից հետո։ Իսկ մարտի 13-ին ԿԺԴՀ-ն հայտարարել Էր սուզանավից երկու ռազմավարական թևավոր հրթիռի արձակման մասին։ Բացի այդ, մարտի 20-ին Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ հանգստյան օրերին անցկացրել է զորավարժություններ, որոնք նմանակում են մարտավարական միջուկային հակահարձակման: