Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին հեռախոսազրույցի ընթացքում ներկայացրել է Թեհրանի դիրքորոշումը ԱՄՆ-ի հետ բանակցություններում, հաղորդում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը։
«Մասուդ Փեզեշքյանը Բելառուսի ղեկավարին ներկայացրել է Պարսից ծոցի տարածաշրջանում տիրող իրավիճակը, ինչպես նաև Թեհրանի պաշտոնական դիրքորոշումը ԱՄՆ-ի հետ բանակցություններում», - նշվում է հրատարակության մեջ։
Զրուցակիցները նշել են, որ խաղաղության համաձայնագրի հասնելու հիմնական խոչընդոտը վստահության պակասն է։



