Փեզեշքիանը հեռախոսազրույցներ է ունեցել Մալայզ...

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հեռախոսազրույցներ է ունեցել Մալայզիայի և Պակիստանի վարչապետների հետ։ Այս մասին Փեզեշքիանը հայտնել է X-ի գրառման մեջ։

«Մալայզիայի և Պակիստանի վարչապետների հետ իմ զրույցների ժամանակ, որոնցում ես շնորհավորել էի նրանց Կուրբան Բայրամի կապակցությամբ, ընդգծեցի Իրանի հանձնառությունը դիվանագիտությանը, շնորհակալություն հայտնեցի Մալայզիային մարդասիրական դիրքորոշման համար, ինչպես նաև շնորհակալություն հայտնեցի Պակիստանին՝  [ԱՄՆ-ի հետ] համաձայնության հասնելու նախաձեռնողականության և արդյունավետ ջանքերի համար»,- նշել է նա գրառման մեջ։

Փեզեշքիանը նաև հավելել է, որ Իրանի քաղաքականությունն է ընդլայնել համագործակցությունը մուսուլմանական և հարևան երկրների հետ բոլոր ոլորտներում։

Մեկ այլ գրառման մեջ Փեզեշքիանը նշել է, որ Կուրբան Բայրամի կապակցությամբ հեռախոսազրույցներ է ունեցել Իրաքի, Օմանի, Կատարի, Թուրքիայի, Տաջիկստանի, Եգիպտոսի, Ղրղզստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ։