Իրանի արտաքին գործերի նախկին փոխնախարար Աբբաս Արաղչին մեծ հավանականությամբ կդառնա արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար իսլամական հանրապետության նոր նախագահ Մասուդ Փեզեշքիանի կառավարությունում։
Այդ մասին հաղորդել է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով ընտրված նախագահի շրջապատի աղբյուրների։
Ըստ նրանց տեղեկատվության՝ Փեզեշքիանի քաղաքական խորհրդատուները կարծում են, որ Արաղչին ամենահարմարն է երկրի ԱԳՆ-ն ղեկավարելու համար։ Եթե «ոչ մի առանձնահատուկ բան» չպատահի, քաղաքական գործչի թեկնածությունը կներկայացվի իսլամական հանրապետության խորհրդարանի քննարկմանը։
Գործակալության աղբյուրների համաձայն՝ Արաղչին հիմա էլ կատարում է արտաքին քաղաքականության հարցերով Փեզեշքիանի խորհրդականի դերը։ Նա, մասնավորապես, եղել է նորընտիր նախագահի խորհրդատուն իսլամական դիմադրության խմբերի առաջնորդների և տարածաշրջանի պետությունների ղեկավարների հետ վերջին հեռախոսազրույցների ընթացքում: