Վերջին շրջանում տարաբնույթ ինֆորմացիաներ են տարածվում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ կապված։ Այս կապակցությամբ կոմբինատի տնօրինությունը ԶԼՄ-ներկայացուցիչների համար պրեսս-տուր էր կազմակերպվել դեպի պղնձամոլիբդենային կոմբինատ, որի ավարտին տեղի ունեցավ նաև մամուլի ասուլիս: Ասուլիսի ընթացքում կոմբինատի տնօրինությունը պատասխանեցին լրագրողներին հուզող հարցերին։
Շրջայցի ժամանակ լրագրողներին ներկայացվեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տարածքը, խոսվեց ապագա պլանների մասին։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի շրջայցից հետո լրագրողները հնարավորություն ունեցան ծանոթանալ Քաջարան քաղաքում կատարվող աշխատանքներին, որոնք արվում են կոմբինատի միջոցներով։