Պետության հստակ դիրքորոշումը, որը Գերագույն ա...

Թեհրանը դեմ է միջուկային զենքի մշակմանը,  իսկ նրանք, ովքեր կողմ են դրան, տեղ չունեն իրանական քաղաքականության մեջ. ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը:

Նա ընդգծել է, որ Իրանը դեմ է միջուկային զենքի մշակմանը, սա երկրի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի անփոփոխ դիրքորոշումն է։

«Պետության հստակ դիրքորոշումը, որը Գերագույն առաջնորդը բազմիցս նշել է, միջուկային զենքի տիրապետումից հրաժարվելն է և միջուկային զենք մշակելու որևէ ցանկություն չունենալը: Այս հստակ դիրքորոշմանը հակառակ դիրքորոշում ընդունող յուրաքանչյուր ոք տեղ չունի Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականության ձևավորման գործում», - Փեզեշքիանի խոսքերն է մեջբերում նրա մամուլի ծառայությունը։