«Պետության գույքը գողանում են». «լայվի» ժաման...

ասարակական ակտիվ գործիչ Արթուր Չախոյանը հերթական անգամ «լայվ» է ահազանգել Երեւանի քաղաքապետարանի կողմից կոռուպցիայի  հերթական դրսեւորման մասին, եւ հենց «լայվի» ժամանակ էլ ենթարկվել է հարձակման:

Նա ցուցադրել է տոմետներով բեռնված Կամազը եւ նշել. «Այս «Կամազը» դուրս է եկել Երեւանի Սայաթ-Նովա-Աբովյան փողոցից: Սրանք այն տոմետներն են, որոնք այդքան ասում եմ՝ գողանում են-գողանում են, պետական գույքը դուրս են գրում:

Տեսեք, սրանք 50 տարուց ավելի ծառայող սալիկներն են, որոնք շատ լավ որակի են: Պետության գույքը բերում են այստեղ պահեստավորում են, տոմետները խնամքով շարել են, որ հետո օգտագործեն, ծախեն։ Սա պետք է Երեւանում լիներ: Տիգրան Ավինյանի վրից տանում են, չնայած ինքը շատ լավ էլ տեղյակ է»:

Այդ պահին տարածքում գտնվող երկու տղամարդ հայհոյելով հարձակվեցին Չախոյանի վրա՝ պահանջելով հեռանալ տարածքից: Նրանք սկսեցին քարեր նետել ակտիվիստի վրա:

Չախոյանն արձագանքում է. «Սա սեփական տարածք չի, դուք երկուսդ էլ դատվելու եք: Էդ քֆուրներիդ համար պատասխան ես տալու: Տեսեք, կացինով հարձակվում է, իմ դեմ մահափորձ են կատարում

Մանրամասները՝ տեսանյութում