Պետքարտուղարության Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրեն Մարկ Կամերոնն այցելեց Գեղարքունիքի մարզ, եղավ Վարդենիս ու Սոթք բնակավայրերում, հանդիպեց ՀՀ ԶՈՒ 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի հետ և դիտարկեց հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը։
Այցի ընթացքում նա ընդգծեց Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանության և Հարավային Կովկասում տևական խաղաղության հարցերում։