Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի Իրանի դեմ ռազմական գործողությունները, այլ ոչ թե խոսի Հորմուզի նեղուցի փակ լինելու հարցի մասին։«Եվ երբ նախագահ Թրամփն ասում է՝ հենց որ մենք դադարեցնենք ռազմական գործողությունները, Հորմուզի նեղուցով նավագնացությունը անմիջապես կվերսկսվի բնականոն հունով։ Ուրեմն խնդիրը նրանում չէ, որ պետք է Իրանից պահանջել։ Պետք է ռազմական գործողություննե՛րը դադարեցնել, և այդ դեպքում նեղուցի անվտանգությունը կվերականգնվի», — ասել է Լավրովը Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Բադր Աբդել Աթայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։



