Պետք է կարողանանք դիվանագիտական հարաբերությու...

Մենք պետք է կարողանանք դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ: Այս մասին այսօր՝ հունվարի 23-ին, Դավոսում համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում կազմակերպված պանելային քննարկման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք աշխատում ենք նաև այս ուղղությամբ։ Սովորաբար մարդիկ հարցնում են՝ ես լավատես եմ, թե հոռետես այս հարցում: Ասեմ, որ ոչ լավատես եմ, ոչ էլ հոռետես։ Ես պրագմատիկ եմ: Պարզապես հասկանում եմ, որ պետք է աշխատել, քանի դեռ խնդիրը չի լուծվել։ Հիմնական և, կարծում եմ, ամենակարևորը, որ չշեղվենք խաղաղության օրակարգից, մենք պետք է այն կենտրոնանանք մեր նպատակի վրա և շարունակենք աշխատել առանց հանձնվելու, առանց հիասթափվելու: Այս դեպքում, մենք պետք է ունենանք միջազգային հանրության աջակցությունը, և ես հույս ունեմ, որ այդ աջակցությունը կտրվի»,- հայտարարեց ՀՀ վարչապետը: