Պետք է հեռու մնալ «արծրունիզմից»

Հայ- ադրբեջանական սահմանին անհանգիստ է ու լարված իրավիճակով պայմանավորված, հատկապես սոցկայքային տիրույթում կրկին հայտնվել են հայտնի, այսպես ասած՝ «հին ու բարի», «ավանդական» հրապարակումները․ «մի լուսանկարեք», «մի հրապարակեք», «մի հանրայնացրեք» ու այսպես շարունակ։

Իհարկե, հասկանալի է մարդկանց նյարդային լարվածությունն ու հուզական ապրումները, բայց արձանագրենք հետեւյալը․

Ադրբեջանն ունի արբանյակներ, ու կարծես թե մի քանի հատ։

Հետեւաբար, նմանատիպ հրապարակումները առնվազն ժամանակավրեպ են ու անտեղի, չասելու համար՝ «արծրունիզմի» դասական դրսեւորում են։ 21-րդ դարի տեխնոլոգիական հնարավորություններում արդեն «էն գլխից» կարելի է եւ նկարել, եւ հետեւել։

Ի վերջո, միայն պետք է հիշել, որ չի կարելի հրապարակել ու հանրայնացնել այնպիսի տեղեկատվությունը, որը արգելված է ՀՀ օրենսդրությամբ, այսինքն հանդիսանում է պետական կամ ռազմական գաղտնիք, կամ դրա մաս է կազմում։ Իսկ առհասարակ՝ «արծրունիզմից» պետք է հեռու մնալ, այլապես «կզգետնվենք» էլի ու «հաղթելու ենք»-ին կմնանք էլի կարոտ։