Պետք է ավելի մեծ ջանքեր գործադրել ԼՂ իրավիճակ...

Հայաստանից ուղարկված մարդասիրական օգնությունը 17-րդ օրն է՝ Կոռնիձորի սահմանային հատվածում է: Կառավարության հերթական նիստի սկզբում վարչապետը դարձյալ անդրադարձել է ԼՂ-ում խորացող ճգնաժամին։

Հումանիտար բեռների մուտքը ԼՂ արգելափակելուն չի տրվում ոչ մի բացատրության, եթե Ադրբեջանի այս գործելակերպը չդիտարկենք ԼՂ-ի հայությանը ցեղասպանության ենթարկելու քաղաքականության համատեքստում, իր խոսքում նշել է Փաշինյանը՝ կարծիք հայտնելով, թե ճգնաժամը հասել է այն աստիճանի, որ պետք է ավելի մեծ ջանքեր գործադրել միջազգային իրավական գնահատական տալու ուղղությամբ։