Պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկել Լաչինի միջա...

Աճում է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի տեքստը ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան շուտափույթ վերջնական տեսքի բերելու կարևորությունը։ Այս մասին հուլիսի 20-ին ԵԱՀԿ Մշտական ​​խորհրդի արտահերթ նիստում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության մշտական ​​ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը՝ ի պատասխան Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի ելույթի, հայտնում է ՌԴ ԱԳՆ կայքը։

«Ցավոքիրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգանում է բացասական սցենարով։ Տվյալ տարածքում հումանիտար ճգնաժամը գնալով խորանում է։ Տեղի բնակչությունը սննդիդեղորայքիառաջին անհրաժեշտության ապրանքների սուր պակաս է զգումգործնականում զրկված է էլեկտրաէներգիայից ու գազից։

Պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկել Լաչինի միջանցքը ապաշրջափակելուդրանով երկու ուղղություններով քաղաքացիներիտրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը վերականգնելուինչպես նաև տարածաշրջանը էներգիայով ապահովելու համար։

Կարծում ենք նաևոր այս պայմաններում մեծանում է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուտափույթ ավարտման կարևորությունը՝ ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան։ Մենք ելնում ենք նրանիցոր այս համաձայնագրի անբաժանելի մասը պետք է լինեն Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հուսալի և հստակ երաշխիքներըինչպես նաև ՌուսաստանիԱդրբեջանի և Հայաստանի միջև եռակողմ հայտարարությունների բոլոր դրույթների խստիվ կատարումըներառյալ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկը և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ ռուսական կողմը հաստատում է իր մտադրությունը՝ ակտիվորեն նպաստելու Լեռնային Ղարաբաղի բնականոն կյանքի վերականգնմանը և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի խթանմանը։ Մենք պատրաստ ենք մոտ ապագայում Մոսկվայում կազմակերպել արտգործնախարարների եռակողմ հանդիպում՝ քննարկելու ամենաբարձր մակարդակով պայմանավորվածությունների կատարման ուղիներըայդ թվում՝ խաղաղության պայմանագրի համաձայնեցման թեմանորից հետո կմեկնենք Մոսկվայում կայանալիք ռուս-ադրբեջանա-հայկական գագաթնաժողովին՝ նշված փաստաթուղթը ստորագրելու համար»,- ասել է ՌԴ մշտական ​​ներկայացուցիչը։