Պետք է անհապաղ հրաժարվել հակառուսական պատժամի...

Պետք է անհապաղ հրաժարվել հակառուսական պատժամիջոցներից՝ Իրանի շուրջ հակամարտության էսկալացիայի ֆոնին էներգետիկ ճգնաժամից խուսափելու համար, գրել է ֆրանսիայի «Հայրենասերներ» կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոն: Այս մասին քաղաքական գործիչը գրել է X սոցիալական ցանցի իր էջում, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։

«Իրանում պատերազմի հետ կապված էներգետիկ ճգնաժամի թեժ պահին Պուտինն առաջարկում է անհապաղ դադարեցնել գազի մատակարարումները՝ նախքան ԵՄ-ն կհասցնի արձագանքել։ Իրավիճակը փոխվել է։ Եկեք դադարեցնենք այս հիմար և կործանարար հակառուսական պատժամիջոցները, որոնք ձեռնտու են միայն ԱՄՆ-ին»,- գրել է նա։