Պետդումայի փոխնախագահ Պյոտր Տոլստոյը սոցիալական ցանցերում խոստացել է, որ ռուս ժողովրդի հասցեին վիրավորանքներն առանց հետևանքների չեն մնա ադրբեջանցի նախկին դիվանագետ Իսֆանդիար Վաhաբզադեի համար, գրում է svpressa.ru-ն:
Հիշեցնենք, որ Վաhաբզադեն տեսաուղերձ էր տեսագրել Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկուն, որում, ի թիվս այլ բաների, ասել էր, որ «ռուսական խոզերը գարշահոտ են», և դրա պատճառով անհնար է շնչել ամբողջ աշխարհում:
Տոլստոյը նշել է, որ այս մարդն իրեն թույլ է տալիս նման հայտարարություններ անել, քանի որ չի վախենում հետևանքներից, ինչպես մյուս մարդիկ, որոնք այսօր հետխորհրդային երիտասարդ հանրապետություններում թույլ են տալիս իրենց վիրավորել ՌԴ-ն և նրա բնակիչներին:
«Հետևանքներ կլինեն: Կամ պետք է ներողություն խնդրել: Մեկը կարող է ներել մյուսին: Բայց մարդկանց, հավատքի և պետության նկատմամբ վիրավորանքները մնում են երկրների միջև հարաբերությունների պատմության մեջ», - գրել է նա:
Ավելի վաղ Ժիրինովսկին կոչ էր արել Ադրբեջանի իշխանություններին քրեական գործ հարուցել Վաhաբզադեի դեմ: