Պետդեպը դատապարտել է Շուշիի մերձակայքում հայ...

ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով բյուրոն դատապարտել է Շուշիի մոտ հայ խաղաղ բնակչի սպանությունը։

«Մենք դատապարտում ենք բռնությունը, որը հանգեցրել է հայ խաղաղ բնակչի մահվան։ Մենք կոչ ենք անում Հայաստանին եւ Ադրբեջանին ակտիվացնել փոխգործակցությունը, այդ թվում՝ Մինսկի խմբի համանախագահների միջոցով՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր չլուծված խնդիրները լուծելու համար»,- ասվում է Twitter-ում գերատեսչության հաղորդագրության մեջ։