Փեթակի աշխատակիցները պահանջում են բացել Քրիստ...

«Փեթակ» առեւտրի կենտրոնի աշխատակիցները պահանջում են  երկկողմանի բացել Քրիստափորի փողոցը, քանի որ  փողոցի միակողմանի փակ լինելուց տուժում է իրենց առեւտուրը:

«Ինչի համար է այս ճանապարհը փակ, տոնավաճառ չեն գալիս մարդիկ, որովհետեւ բնապահպանության նախարարությունը հայտարարություն է տարածում, որ 60 կմ շառավղով օդն աղտոտված է: Հիմա թող մեկը գա` մենք հարց տանք, մարդու իրավունքների պաշտպան գոյություն ունի՞ Հայաստանում, հեսա տեսնում եք 2000 հոգի մարդ է կանգնած, ի՞նչ անեն էս մարդիկ, մենք տեր չունենք, ոչ տնօրինություն կա, ոչ բան, մեր տերն Աստված է: »,-ասաց աշխատակիցներից մեկը:

Մեկ այլ աշխատակից էլ ասաց, որ առեւտրականները մեղք չունեն, որ պայթյուն է եղել, եւ պատկան մարմինները պարտավոր են բացել ճանապարհը:
«Մեր բոլորիս խնդրանքն է, որ ճանապարհը բացվի: Միայն թող պայթած շինությունը կարմիր ժապավենով փակեն, չնայած որ այնտեղ վտանգ չկա, հիմա էլ ոչ մի աշխատանք չեն իրականացնում այդ պայթած շենքի տարածքում»,- ասաց նա: