Պետական ծառայությունը ենթադրում է զսպվածությո...

Մենք արդեն տեղեկացրել էինք, որ Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը երեկվա իր ուղիղ եթերում կոպտագույն սխալ է թույլ տվել` հայտարարելով, որ ռուս խաղաղապահների միջոցով ինչ որ մարդիկ մթերք են բերում ու վաճառում, որ որոշ արցախցիներ ռուս խաղաղապահների միջոցով գնացել են հանգստանալու։

Ռուբեն Վարդանյանի այս հայտարարությունը մեծ աղմուկ է բարձրացրել, քանի որ, ըստ էության, չեզոքացրել է հայկական կողմի պնդումները, որ փակ է Արցախի կյանքի ճանապարհը և որ կա պարենի ու դեղորայքի խնդիր։ Այս հայտարարությամբ Ռուբեն Վարդանյանը հաստատել է ադրբեջանական պետական քարոզչամեքենայի բոլոր թեզերը։

Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը կոշտ գնահատական է տվել նաև Արցախի գործող դատախազ Գուրգեն Ներսիսյանը․ «Կաշկանդված լինելով հրապարակային խոսքի էթիկական կանոններով՝ ընդամենը կասեմ հետևյալը. պետական ծառայությունը ենթադրում է զսպվածություն, խոսքի ու վարքի հանդեպ բարձր պատասխանատվություն, հավասարակշիռ ու կշռադատված խոսք, գիտակցում, որ այն ունակ է առաջացնելու հետևանքներ»,-գրել է դատախազը:

Գուրգեն Ներսիսյանն իհարկե անուն չի գրել, սակայն բոլորն էլ հասկացել են, թե ում մասին է խոսքը։