Պետական ինստիտուտների կազմաքանդումը շարունակվ...

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հայաստանի Հանրապետության իբր վարչապետն ավելի ու ավելի անհամապատասխանություն է ցուցաբերում իրական իրավիճակի գնահատման հարցում:

Փաշինյան Նիկոլի նախաձեռնություններն ու նրա պետականաքանդ ծրագրերը դրա լավագույն հաստատումն են։ Նրանք հիանալի կերպով ցույց են տալիս աճող անհամարժեքությունն իրական իրավիճակի գնահատման գործում։

Գյումրիում հայտարարված նախնական ընտրությունների ծրագիրը, ոչ այլ ինչ է, քան իշխանազավթման նոր փուլի մեկնարկի սկիզբը։

Այն փաստը, որ ճգնաժամն սկսվելուց մեկ ամիս անց, ՔՊ-ական խմբակի անդամների «բուռն և տեւական» ծափահարությունների ներքո Փաշինյան Նիկոլը հայտարարում է «փրայմերիզ» և այն ներկայացվում որպես «փրկության» պլան, ցույց է տալիս ՀՀ-ի գործող հակապետական իշխանությունների անպատասխանատվությունը և լրիվ դատարկությունը։

Պետական ինստիտուտների կազմաքանդումը շարունակվում է․․․»։