Պետական ինստիտուտների կայացման օրակարգից շեղվ...

2020-ի մարտից մենք ճգնաժամային վիճակի մեջ ենք՝ կապված կովիդի հետ. եթե մեր կառավարությանը կարելի է վերագրել որեւէ առավելություն, դա այն է, որ մենք այսքան ընթացքում չենք շեղվել  բարեփոխումների օրակարգից: Այս մասին այսօր՝ ապրիլի 12-ին, ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այս անկայուն իրավիճակում շատ, թե քիչ կայունությունը կապված է հենց դրա հետ:

Նա նշեց, որ 2023-ի առաջին եռամսյակում հարկային եկամուտները 2018-ի նկատմամբ գրեթե կրկնապատկվել են. «2018-2022-ը մենք ավելի քան 200 մլրդ դոլարով ավելացրել ենք պետական բյուջեի եկամուտները: Առանց ինստիտուցիոնալ բարեփոխումենրի, կոռուպցիայի դեմ պայքարի դրան չէինք հասնի: Այսօր մենք բանակում բարեփոխումներ ենք անում, խոսում ենք պայմանագրային զինծառայողների աշխատավարձը առնվազն կրկնապատկելու մասին: Բա ինչո՞վ ենք դա անելու:  Մենք հարց չենք տալի՞ս. 120-150 հազար դրամ ստացող զինվորով երկրի անվտանգություն են ապահովո՞ւմ:

Որ ասում են դավաճանություն, պետական ինստիտուտների կայացման օրակարգից մի րոպե շեղվելը  կլինի իսկական դավաճանություն: Դա կլինի մեր պետության վերջը»,-ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ արդեն ԱԺ-ում է կռավարության 2022 թվականի գործունեության զեկույցը եւ այդտեղ արձնագրել են, որ խնդիր ունեն պարեկային ծառայությունում կանանց ներգրավվածությունը հասցնել 30 տոկոսի. «Առաջիկայում պարեկային ոստիկանությունում թափուր տեղերը մենք կլրացնենք միայն կին պարեկներով:

Մենք ուզում ենք դպրոցների շրջանավարտ աղջիկների ուշադրությունը հրավիրել հետեւյալի վրա, որ իրենք կարող են հիմա պարեկային ոստիկանությունում հայտարարված ընդունելությանը դիմել, 9 ամիս ուսումնառություն անցնել եւ իրենց կարիերան սկսել պարեկային ոստիկանությունում որպես ոստիկան»:

Նա հայտարարեց, որ պարեկային ծառայությունը իրենց կառավարության ամենահաջողված  բարեփոխումներից մեկն է, չնայած կան բազմաթիվ պրոբլեմներ: