
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարում հետևողականորեն շարունակել կանխիկ դրամի շրջանառության կրճատման քաղաքականությունը։
«Ուզում եմ հետևյալ խնդիրը առաջադրել․ որևէ պետական հիմնարկում պետք է բացառվի կանխիկ դրամի շրջանառությունը։ Որևէ պետական հիմնարկում թղթադրամ ֆիզիկապես պետք է գոյություն չունենա։ Այս առումով ուզում եմ հատկապես հրավիրել Ներքին գործերի նախարարության ուշադրությունը, մասնավորապես քաղաքացիների սպասարկման կետերում՝ կլինի պետհամարանիշեր, վարորդական վկայականներ, անձնագրային ծառայություններ, բացառել կանխիկի շրջանառությունը։ Վճարումները պետք է արվեն բացառապես անկանխիկ եղանակով։ Սա և թափանցիկության, և արդյունավետության, և հետագծելիության խնդիր է»,- Կառավարության հերթական նիստի ժամանակ ասաց Փաշինյանը։