«Պետական գաղտնիքի մասին» նախագծի վերաբերյալ «...

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկվեց  «Պետական գաղտնիքի մասին» և  կից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը:  Նախագծի վերաբերյալ եզրափակիչ իր խոսքում «Հայաստան» խմբակցության» քարտուղար Արծվիկ Մինասյանն ասաց․

«Ներկայացված նախագիծն ինստիտուցիոնալ  լուծումներ չի տալիս, ավելին, դրանով հանդերձ, բացում է նոր դռներ և սահամնափակում է նոր մեխանիզմներով, որոնք էականորեն կարող են վնասել  մեր պետականությունը»,-ասաց Արծվիկ Մինասյանը։  Նա նաև նշեց, որ «Հայաստան» խմբակցության երեք պատգամավորները «դեմ» լինելով՝ հատուկ կարծիք կներկայացնեն նախագծի մասին. այն կհնչի ԱԺ լիագումար նիստում և կներկայացնի Արծվիկ Մինասյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։