Պետական գաղտնիք է «Կրթվելը նորաձև է» արշավին...

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի նախաձեռնած «Կրթվելը նորաձև է» շարժմանը բյուջեից տրվող գումարների վերաբերյալ տեղեկությունները համարվում են պետական գաղտնիք։ Factor.am-ը դիմել էր վարչապետի աշխատակազմ և ծախսերի վերաբերյալ տեղեկություններ խնդրել։

Գերատեսչությունից հայտնել են, որ այն համարվում է պետական գաղտնիք։ Վարչապետի աշխատակազմից հայտնել են, որ միջոցառման համար ծախսերը իրականացվում են «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի շրջանակներում։ «Ըստ այդմ, հիշյալ միջոցառումների կազմակերպման ծառայությունները ներառվել են պետական գաղտնիք պարունակող գնումների պլանում, ուստի հայցվող տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ»,- ասված Factor.am-ին փոխանցված գրավոր պատասխանում։ Կառավարությունից հայտնել են, որ պետբյուջեից ֆինանսավորվում են միայն այն միջոցառումները, որոնց մասնակցում է Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ Աննա Հակոբյանի նախաձեռնությունը մասամբ պետբյուջեից ֆինանսավորելու մասին հայտնի էր դարձել շուրջ 10 օր առաջ, երբ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ԱԺ-ում բացահայտեց այս տեղեկությունը՝ պատասխանելով պատգամավորի հարցին։ Անհասկանալի է մնում, թե ինչո՞ւ է պետությունը ֆինանսավորում այս նախաձեռնությունը, երբ այն Աննա Հակոբյանի հիմնադրած «Իմ քայլ»-ը հիմնադրամի ծրագրերից մեկն է համարվում։