Պետական դավաճանը հերթական անգամ փորձում է զավ...

«Մեկ Հայաստան» Կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պետական դավաճանը հերթական անգամ փորձում է զավթել դատական իշխանությունը:

Հիմա ընթացող հանդիպման փաստն ինքնին խնդրահարույց է, քանի որ ԲԴԽ անդամներն ու դատարանների նախագահները չպետք է գնան գործադիր իշխանության ղեկավարի ոտքը՝ ղեկավար ցուցումներ ստանալու համար:

Իսկ որ պետական դավաճանը այսօր այլ խնդիր, բացի ռեպրեսիվ մեքենան գործարկելուց և դատական իշխանությունն իր տակ պառկեցնելուց չունի, կարծում եմ ակնհայտ է:

Ապավինում եմ իմ գործընկեր դատավորների կամքին, արժանապատվությանը, պետական մտածողությանն ու ողջախոհությանը:
Հ.Գ. Պետական դավաճանի հետ ցանկացած գործարք ինքնին դավաճանություն է. . .»։