
Հայաստանի 2024թ. պետական բյուջեի եկամուտները կազմել են 2 տրլն 579 մլրդ դրամ կամ 6.6 մլրդ դոլար։ Այս մասին հունիսի 17-ին Ազգային ժողովի նիստում՝ Հայաստանի Հանրապետության 2024թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ, հայտնել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Պետական բյուջեի հաստատված ծրագրի համեմատ եկամուտները հավաքագրվել են 95.8 տոկոսով, իսկ 2023թ. համեմատ աճել են 7 տոկոսով։ Ծախսերի ծավալը կազմել է 2 տրլն 955 մլրդ դրամ կամ 7.6 մլրդ դոլար։ Ծախսերը կատարվել են 93.3 տոկոսով, իսկ դրանց ծավալը 2023թ. համեմատ աճել է 13.7 տոկոսով։ ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտը ՀՆԱ-ի նկատմամբ 2024թ. կանխատեսվածից 0.9 տոկոսով պակաս է եղել (4.6 տոկոսի փոխարեն՝ 3.7 տոկոս): Բացարձակ թվերով այն կազմել է 376 մլրդ դրամ կամ մոտ 970 մլն դոլար: Պետական պարտքը կազմել է ՀՆԱ մոտ 48 տոկոսը: