Պեսկովը՝ ՌԴ-ում գտնվող միգրանտների մասին

Միգրացիոն հարցը բավական արդիական է օրակարգում, և այդ համակարգը մշտական կատարելագործում է պահանջում։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը` պատասխանելով այն հարցին, թե արդյոք միգրացիայի հարցերով հատուկ մարմին է ստեղծվելու։


«Նախ` միգրանտների թեման իսկապես բավական արդիական է և ներառված է օրակարգում։ Երկրորդ` դուք գիտեք նախագահ Պուտինի հավասարակշռված դիրքորոշումը միգրանտների թեմայի վերաբերյալ։ Իհարկե, գործում է որոշակի համակարգ, բայց դրա մշտական կատարելագործումն անհրաժեշտ է, ինչն էլ արվելու է։ Այդ թվում նաև ուղիղ կապի արդյունքներով։ Այժմ հանձնարարականների ցանկ է նախապատրաստվում», – նշել է Կրեմլի խոսնակը։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տարին ամփոփելիս հայտարարել էր, որ աշխատանքային միգրանտների հետ կապված խնդիրը հեշտ չէ, սակայն տնտեսական խնդիրները չպետք է լուծվեն ի վնաս բնիկ բնակչության։