Պեսկովը՝ Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից ա...

Լաչինի միջանցքում ադրբեջանական կողմից անցակետի ստեղծման հետ կապված իրավիճակը մեկնաբանելու լրագրողների խնդրանքին՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատասխանել է.

«Ռուսաստանը շարունակում է իր միջնորդական ջանքերը և հիմնականում՝ իրականացնելու ավելի վաղ ստորագրված եռակողմ փաստաթղթերի բոլոր դրույթները։ Ռուսաստանը կշարունակի աշխատել այս ուղղությամբ Երեւանի եւ Բաքվի հետ: Մենք շարունակում ենք շփումները։ Իրավիճակը, իրոք, հեշտ չէ, այն լրացուցիչ ջանքեր է պահանջում, և որ ամենակարևորն է, այն պահանջում է, որ նշված երկրները հասկանան, որ պայմանավորվածությունների իրագործումն այլընտրանք չունի»,- ասել է Պեսկովը։