
Եվրամիությունը (ԵՄ), ի տարբերություն ԱՄՆ-ի, հավատարիմ է ուկրաինական հակամարտությունը շարունակելուն։ Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Ռուսաստանի Դաշնության դեմ ԵՄ պատժամիջոցների հաջորդ՝ տասնվեցերորդ փաթեթի ֆոնին, փոխանցել է ՏԱՍՍ-ը։ «Եվրոպացիները շարունակում են գնալ պատժամիջոցների խորացման ճանապարհով, պատերազմը շարունակելու անհրաժեշտության համոզման ճանապարհով»,- լրագրողների հետ զրույցում ասել է Կրեմլի ներկայացուցիչը։ «Եվրոպացիների այս համոզմունքը լիովին հակասում է Ուկրաինայի շուրջ հիմնախնդրի լուծման ուղիներ փնտրելու տրամադրություններին, ինչը, ըստ էության, այն է, ինչ մենք այժմ անում ենք ամերիկացիների հետ»,- ավելացրել է Պեսկովը։