
Բոլոր կողմերը շահագրգռված են «1000-ը 1000-ի դիմաց» ձևաչափով ՌԴ-ի և Ուկրաինայի միջև գերիների արագ ռեժիմով փոխանակման իրականացմամբ: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Սա բավականին աշխատատար հարց է։ Բնականաբար, այնտեղ աշխատանք է տարվում կոնկրետ անուններով փոխանակման ուղղությամբ։ Քանի որ խոսքը հազարի դիմաց հազարի մասին է, ապա, իհարկե, սա որոշակի ժամանակ է պահանջում։ Այդ աշխատանքը շարունակվում է, բայց, կրկնում եմ, բավականին օպերատիվ կերպով։ Բոլորը շահագրգռված են, որպեսզի դա արվի հնարավոր առավելագույն արագ ռեժիմով», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին՝ արդյոք արդյոք գերիների փոխանակումը կկայանա այս շաբաթ։
«1000-ը 1000-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակման շուրջ պայմանավորվածությունը ձեռք է բերվել երեք տարվա ընթացքում Ռուսաստանի և Ուկրաինայի առաջին բանակցություններում։ Հանդիպումը տեղի է ունեցել մայիսի 16-ին Ստամբուլում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկությամբ:
Ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկիի խոսքով՝ Մոսկվան և Կիևը պայմանավորվել են հետագայում ներկայացնել ապագա հրադադարի հնարավորությունների իրենց տեսլականը։
Ուկրաինական կողմը խնդրել է պետությունների ղեկավարների հանդիպում, Մոսկվան դա ընդունել է ի գիտություն։ Մեդինսկին հայտարարել է նաև երկխոսությունը շարունակելու Ռուսաստանի պատրաստակամության մասին։