Ուկրաինայի զինված ուժերը պետք է լքեն Դոնբասը, նրանք պետք է դուրս գան այնտեղից։ Սա շատ կարևոր պայման է կարգավորման համար, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«ԱՄՆ-ում ներկայումս սառեցված են մնում ռուսական ակտիվների մոտ 5 միլիարդ դոլար։ Դա կարող է օգտագործվել պատերազմից տուժած տարածքների, այդ թվում՝ Դոնբասի վերականգնման համար», - ասել է Պեսկովը:
Նա նշել է, որ Աբու Դաբիում եռակողմ խմբի հանդիպման ժամանակը կորոշվի պատվիրակությունների ժամանմանը զուգընթաց, սակայն անհրաժեշտության դեպքում բանակցությունները տեղի կունենան այսօր և վաղը։



