ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, պատասխանելով հաջորդ շաբաթ Մոսկվայում Վլադիմիր Պուտինի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնարավոր հանդիպման մասին հարցին, ասել է, որ «որոշակի ծրագրեր» քննարկվում են, սակայն հորդորել է «առաջ չընկնել», հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Դեռ առաջ չընկնենք։ Որոշակի ծրագրեր քննարկվում են։ Կախված նրանից, թե ինչպես կավարտվի քննարկումը, մենք համապատասխան հայտարարություն կանենք։ Դեռ վաղ ենք համարում այդ մասին ասել», - լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք ծրագրվում են բանակցություններ։
Ավելի վաղ Մոսկվա այցելելու ծարգրերի մասին հայտարարել էր Փաշինյանը։