Պեսկովը չի բացառել Պուտին-Թրամփ հանդիպումը Չի...

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը չի բացառել Պուտին-Թրամփ հանդիպման հավանականությունը Չինաստանում, եթե Միացյալ Նահանգների նախագահն այցելի այդ երկիր։ 

Լրագրողների հետ զրույցում Պեսկովը նշել է, որ Պուտինն ինքն է ասել, որ պատրաստվում է այցին Չինաստան։ «Եթե ստացվի այնպես, որ արդյունքում ԱՄՆ նախագահը որոշում կայացնի նույնպես այցելել Չինաստան նույն ժամանակահատվածում,ապա, իհարկե, տեսականորեն չի կարելի բացառել նման հանդիպում, եթե երկու երկրի ղեկավարները հայտնվեն նույն քաղաքում»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է Պեսկովը։

Խոսնակը հավելել է, որ այս ուղղությամբ որևէ հատուկ նախապատրաստական աշխատանքներ այս պահին չեն ընթանում։