Պեսկովը բացատրել է, թե ինչ դեր ունեն Ռուսաստա...

Չինաստանը, Հյուսիսային Կորեան և Իրանը Ռուսաստանի Դաշնության այն դաշնակիցներն են, որոնց հետ նա կիսում է աշխարհակարգի հիմքերի տեսլականը։ Այս մասին հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Լրագրողները խնդրել են նրան մեկնաբանել արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի խոսքերն այն մասին, որ Ռուսաստանն իր պատմության մեջ առաջին անգամ միայնակ է դիմակայում հավաքական Արևմուտքին։ ԶԼՄ-ների ներկայացուցիչները հետաքրքրվել են, թե ինչ դեր է հատկացված Պեկինին, Փհենյանին և Թեհրանին այս հակամարտությունում։

«Սրանք մեր դաշնակիցներն են, մեր գործընկերները, այն երկրները, որոնց հետ մենք կիսում ենք աշխարհակարգի հիմքերի տեսլականը», - նշել է Պեսկովը։

Հուլիսի 28-ին Լավրովը ելույթ է ունեցել «Իմաստների տարածք» («Территория смыслов») ֆորումում։ Միջոցառման ժամանակ նա հայտարարել է, որ Ռուսաստանն առաջին անգամ է մենակ կռվում ամբողջ Արևմուտքի դեմ։ Ինչպես նաև նշել է, որ Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների տարիներին երկիրը դաշնակիցներ է ունեցել, սակայն հիմա չունի։ Այս կապակցությամբ դիվանագետը կոչ է արել ապավինել միայն սեփական ուժերին և թուլություն չցուցաբերել։