Պեսկովն ասել է` երբ հնարավոր կլինի Պուտինի և...

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը մեկնաբանել է ռուս-ուկրաինական բարձր մակարդակի բանակցությունների կազմակերպման վերաբերյալ Թուրքիայի նախագահի առաջարկը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը հնարավոր է միայն բանակցողների կողմից «տնային աշխատանքը» կատարելուց հետո, այնպես որ առայժմ այդ հանդիպման նախադրյալներ չկան: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել էր, որ Պուտինին առաջարկել է հանդիպում կազմակերպել Զելենսկու հետ։
Դրա համար էլ, ըստ նրա, Էրդողանի հիշատակած հանդիպման համար անհրաժեշտ նախադրյալներ ներկա պահին չկան։
Պեսկովն ընդգծել է, որ Կրեմլում գնահատում են Թուրքիայի նախագահի ջանքերը՝ ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցային գործընթացը կազմակերպելու համար, սակայն ուկրաինացի բանակցողների պատվիրակությունը «հեռացել է նպատակից»:
"Այս առումով այժմ որևէ բանակցային գործընթաց չկա",-ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:
Պեսկովը նաև հավելել է, որ հատուկ ռազմական գործողությունը շարունակվում է մինչեւ սահմանված նպատակների իրականացումը: