Այս պահին եղած տվյալների համաձայն՝ ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը մերժված է հանրության մեծամասնության կողմից։ Ակնհայտ է նաև, որ իշխանափոխության ամենահավանական ճանապարհը կարող է տեղի ունենալ ընդդիմադիր հիմնական ուժերի համագործակցության միջոցով։
Թուրք-ադրբեջանական շահերը սպասարկող Նիկոլ Փաշինյանի համար խիստ կարևոր է, որպեսզի ընդդիմադիր հիմնական ուժերի ներսում ստեղծվեն այնպիսի անհաղթահարելի խնդիրներ, որոնք նրան հնարավորություն կտան ուզուրպացնել իշխանությունը։
Վերջերս հայտնի դարձավ, որ այդ սցենարին ծառայում է նաև Միքայել Մինասյանը՝ Միշիկը։ Այդ նպատակով է, որ Մինասյանը և իր փոքրաթիվ խմբակը լծվել են ընդդիմադիր հիմնական ուժերից «Հայաստան» դաշինքի թիրախավորմանը՝ «8 տոկոսը չեք հաղթահարի» թեզով (ակնհայտ կեղծիք և նիկոլաբարո ֆեյք)։
Հիմա զարմանալի է, որ «Ուժեղ Հայաստան»-ի ցուցակ թափանցած Էդգար Ղազարյանը կրկնում է մեզ արդեն հայտնի՝ Միշիկի կողմից շրջանառվող կեղծ թեզը։
Ակնհայտ է, որ Միքայել Մինասյանը «Ուժեղ Հայաստան»-ում ներդրված, Միշիկի վերջին օրերին «եկեղեցու» գործակալի միջոցով փորձում է իր կողմից սկսված և Նիկոլ Փաշինյանի շահերին ծառայող խաղի մեջ ներքաշել ընդդիմադիր առանցքային ուժերից մեկին։ Այդ խաղը, վստահաբար, Հայաստանի և, հետևաբար, մեր երկրի շահերի համար պայքարի դուրս եկած «Ուժեղ Հայաստան» կուսակցության շահերից չի բխում։
Թե ինչ ընթացք կստանա այս խառնակաչությունը, ցույց կտա ժամանակը։



