Պերուի խորհրդարանը իմփիչմենթ է ներկայացրել նա...

Պերուի Կոնգրեսը քվեարկել է նախագահ Դինա Բոլուարտեին իմփիչմենթի ենթարկելու համար՝ անվտանգության ճգնաժամի պատճառով, հաղորդում է ТАСС-ը։ Որոշումն ընդունվեց միաձայն։

Հոկտեմբերի 9-ին Պերուի Կոնգրեսը Բոլուարտեին իմփիչմենթի ենթարկելու չորս առաջարկ է ընդունել՝ պաշտոն զբաղեցնելու «բարոյական անկարողության» համար։ Առաջարկությունների հեղինակները պետության ղեկավարին մեղադրել են հանցագործության դեմ պայքարի հարցում թերանալու համար։ Բոլուարտեն չներկայացավ Կոնգրեսի նիստին։

Վերջին տարիներին Պերուում անվտանգության իրավիճակը զգալիորեն վատթարացել է։ Մարտին հանցագործությունների աճի պատճառով խորհրդարանը անվստահության քվե է հայտնել Ներքին գործերի նախարար Խուան Խոսե Սանտիվանեսին, իսկ մայիսին վարչապետ Գուստավո Ադրիենսենը հրաժարական է տվել անվտանգության ճգնաժամի պատճառով։