Պերուի դատարանը որոշել է 5 ամսով կալանավորել...

Պերուի դատարանը նախկին նախագահ Մարտին Վիսկարային հինգ ամսվա ազատազրկման է դատապարտել՝ կոռուպցիայի գործով դատավարության ընթացքում։

«Դատարանը հինգ ամսվա կանխարգելիչ կալանք է նշանակել հանրապետության նախկին նախագահ Մարտին Վիսկարրա Կոռնեխոյին, որը կասկածվում է կաշառք ստանալու մեջ», - ասվում է Պերուի դատական իշխանության X-ի էջում։

Հետաքննության վարկածով՝ լինելով Մոկեգուա դեպարտամենտի նահանգապետ (2011-2014), Վիսկարան կաշառք է ստացել տարբեր նախագծերի իրականացման մրցույթներին մասնակցող ընկերություններից։ Գլխավոր դատախազությունը նրա համար պահանջել է 15 տարվա ազատազրկում։ Վիսկարան հերքում է իր մեղքը։

Վիսկարան նախագահի պաշտոնը ստանձնել է 2018 թվականի մարտին՝ Պեդրո Պաբլո Կուչինսկիի հրաժարականից հետո, ով այդ ժամանակ պետության ղեկավար է եղել։ 2020 թվականի նոյեմբերին Պերուի խորհրդարանը քվեարկել է Վիսկարային երկրի նախագահի պաշտոնից հեռացնելու օգտին։ Քաղաքական գործիչը «բարոյապես անգործունակ» է ճանաչվել Մոկեգուայում կոռուպցիոն սխեմաներին նրա մասնակցության մասին հաղորդումների պատճառով։