Պերմում երկու կին Մոլոտովի կոկտեյլ են նետել Պլեխանովի փողոցում գտնվող «Եդինայա Ռոսիա» գրասենյակի վրա։ Շենքի ներսում գրեթե ամեն ինչ այրվել է, այժմ դեպքի վայրում են շտապօգնության ծառայությունները, և վնասը գնահատելու համար այնտեղ են ժամանել նաև կուսակցության ներկայացուցիչները, գրում է 59.ru-ն։
ՌԴ ԱԻՆ-ից հայտնում են, որ հրդեհի մակերեսը կազմել է 40 քմ, տուժածներ չկան։ Դեպքի առնչությամբ ոստիկանությունը բերման է ենթարկել երկու կասկածյալի, հայտնում է Ura.ru-ն։ Ենթադրաբար, դրանք մայր ու դուստր են, որոնց, իբր, վարձատրություն են խոստացել հրկիզման համար։
Ինչպես հայտնել է «Եդինայա Ռոսիա»-ի Պերմի մասնաճյուղի ղեկավար Ստանիսլավ Շվեցովը, հրկիզման պահին մոտակայքում ճանապարհային ծառայություններ էին աշխատելիս եղել, նրանք ոստիկանություն են կանչել։ «Այդ վայրում տեղակայված տեսախցիկների տեսագրություններից պարզ է դառնում, որ երբ նրանք հրկիզել են գրասենյակը, այդտեղ այդ պահին աշխատելիս են եղել ճանապարհի կամ տնտեսական ծառայության աշխատակիցները ։ Նրանք իրենց աչքով տեսել են այս աղջիկներին, նրանք դուրս են վազել՝ թռչելով արգելապատնեշի վրայով։ Մենք, այսպես ասած, դեմ առ դեմ հանդիպեցինք նրանց»,- ասել է նա:
Այժմ Պերմի «Եդինայա Ռոսիա»-ի անդամներն աշխատում են հեռավար Նրանք նախատեսում են գրասենյակ վերադառնալ միայն տարածքը մաքրելուց և վերանորոգելուց հետո, ասել է «Եդինայա Ռոսիա»-ի Կամա շրջանի քարտուղարի առաջին տեղակալ Վյաչեսլավ Գրիգորիևը։