Պենտագոնը մշակում է Սիրիայից ամերիկյան զորքեր...

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը մշակում է Սիրիայից ամերիկյան բոլոր զորքերի դուրսբերման պլան։ Այս մասին հաղորդում է NBC News-ը՝ վկայակոչելով ամերիկացի երկու պաշտոնյայի։

Նրանց խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Վաշինգտոնի վարչակազմի՝ նրան մոտ կանգնած պաշտոնյաները վերջերս շահագրգռվածություն են հայտնել Սիրիայի տարածքից ամերիկյան զորքերի ամբողջական դուրսբերման հարցում։ Այդ կապակցությամբ Պենտագոնն սկսել է պատրաստել զորքերի դուրսբերումը 30, 60 կամ 90 օրվա ընթացքում իրականացնելու պլաններ:

NBC News-ը հիշեցնում է, որ դեռ 2019 թվականին իր առաջին պաշտոնավարման ժամանակ Դոնալդ Թրամփն այն ժամանակվա պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսին կարգադրել էր ամերիկյան բոլոր զորքերը դուրս բերել Սիրիայից։ Սակայն Մեթիսը դեմ էր արտահայտվել դրան և որպես բողոքի նշան՝ հրաժարական տվել։ Այնուհետև Թրամփը Սիրիայից դուրս էր բերել ԱՄՆ զորքերի մի մասը։ 2024 թ. դեկտեմբերին Պենտագոնը հայտարարել է, որ Սիրիայում տեղակայված է շուրջ 2000 ամերիկացի զինծառայող՝ ավելի քան 2 անգամ ավելի այն թվից, որը ներկայացվում էր տարիներ շարունակ։