ԱՄՆ զինված ուժերը մտադիր են ռազմական ինքնաթիռներ տրամադրել ավելի քան 5 հազար ձերբակալված անօրինական միգրանտների արտաքսման համար։ Այս մասին ասված է պաշտպանության նախարարի պաշտոնակատար Ռոբերտ Սալեսեսի հայտարարությունում։
«Նախարությունը կտրամադրի ռազմական ինքնաթիռներ՝ աջակցելու ներքին անվտանգության նախարարության արտաքսման թռիչքներին Սան Դիեգոյից (Կալիֆոռնիա) եւ Էլ Պասոյից (Տեխաս) ավելի քան 5000 անօրինական միգրանտների համար, որոնք ձերբակալվել են մաքսային եւ սահմանային պաշտպանության կողմից», նշվել է փաստաթղթում։
«Նախարարությունը կաջակցի ժամանակավոր եւ մշտական արգելապատնեշների կառուցմանը՝ լրացուցիչ անվտանգություն ապահովելու եւ սահմանի ապօրինի հատումների, մաքսանենգության դեպքերը նվազեցնելու համար»,- նշվել է հաղորդագրությունում։ «Սա դեռ սկիզբն է։ «Շուտով նախարարությունը կնախապատրաստի եւ կուղարկի լրացուցիչ առաքելություններ՝ երկրի սահմաններին նախագահի կողմից հնչեցված սպառնալիքների ողջ շրջանակին արձագանքելու համար»,- եզրափակել է պաշտպանության նախարարի պաշտոնակատարը։