
ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը դիտարկում է հաջորդ տարի Թենեսիի նահանգապետի ընտրություններին մասնակցելու հնարավորությունը: Դրա համար նա ստիպված կլինի լքել Պենտագոնի ղեկավարի պաշտոնը, հայտնում է NBC News հեռուստաալիքը՝ վկայակոչելով իր աղբյուրները, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրանց տեղեկությունների համաձայն՝ Հեգսեթը վերջին երեք շաբաթների ընթացքում լրջորեն քննարկում է պաշտոնի համար առաջադրվելու և քարոզարշավ սկսելու հնարավորությունը։
Այնուամենայնիվ, Պենտագոնի կանոնների համաձայն, Հեգսեթի մասնակցությունը նահանգապետի ընտրություններին կպահանջի նրա հրաժարականը պաշտպանության նախարարի պաշտոնից։
NBC News-ը նշում է, որ սա կլինի ամերիկյան պաշտպանության նախարարության ղեկավարության ամենամեծ վերադասավորումը։