Պեկինը հերքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումները, թե ԱՄՆ զինված ուժերի կողմից կալանված իրանական դրոշի ներքո նավը Չինաստանից «նվեր» էր տեղափոխում։
Այս մասին լրագրողներին հայտնել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Գուո Ցզյակունը։
«Չինաստանը բազմիցս արտահայտել է իր դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ։ Ես կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել, որ Չինաստանը, որպես պատասխանատու խոշոր տերություն, միշտ օրինակ է ծառայել իր միջազգային պարտավորությունները կատարելու հարցում»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ նախորդ օրը Թրամփը հայտարարել էր, որ «Տուսկա» բեռնանավի վրա եղել են «որոշ ոչ այնքան լավ իրեր՝ նվեր Չինաստանից»"



