
Պեկինը հաղթում է Վաշինգտոնին համաշխարհային ասպարեզում կատարվող մրցավազքում, քանի որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ձեռնարկում է այնպիսի քայլեր, որոնք ուղղակիորեն ձեռնտու են հակառակորդին և թուլացնում են Միացյալ Նահանգների մրցունակությունը։ Այս կարծիքին է Politico թերթի մեկնաբան, ՆԱՏՕ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ Իվո Դաալդերը։
Խաղաղ ժամանակներում Չինաստանի գրանցած ռազմական հզորության ամենամեծ աճից ցատ՝ ավելի տպավորիչ են դարձել երկրի տնտեսական, գիտական և տեխնոլոգիական նվաճումները: Իվո Դաալդերի տեղեկացմամբ՝ ներկայումս աշխարհի երկրների շուրջ 70%-ը ավելի շատ առևտուր է անում Չինաստանի, քան՝ ԱՄՆ-ի հետ, իսկ այդ երկրների ավելի քան կեսի դեպքում Չինաստանի հետ ապրանքաշրջանառությունը կրկնակի գերազանցում է ԱՄՆ-ի հետ առևտուրը։
Միացյալ Նահանգները շարունակում է առաջատար մնալ որոշ ոլորտներում, ինչպիսիք են Արհեստական բանակնաությունը (AI) և քվանտային հաշվարկները, սակայն Չինաստանը արագորեն հասնում է նրան։ Չինական DeepSeek մոդելի գործարկումը ցնցել է արհեստական բանականության համայնքին իր արագությամբ և բարդությամբ։ Այն գրեթե չի զիջում ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների կողմից մշակված զգալիորեն ավելի թանկ մոդելներին։ Ավելին, ըստ Microsoft-ի արհեստական բանականության բարձրաստիճան ներկայացուցչի տեղեկությունների՝ DeepSeek-ի հաջորդ սերունդը կարող է գերազանցել OpenAI-ի և ԱՄՆ այլ ընկերությունների ամենաառաջադեմ մոդելներին։
Վաշինգտոնի դաշնակիցները Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում և Ասիայում գնալով ավելի ու ավելի են մտահոգվում, որ «Ամերիկան առաջինը» քաղաքականությունը իրենց դնում է վերջին տեղում։ Նրանց հրամայվել է պաշտպանել իրենց շահերը, վճարել 15% կամ ավելի մաքսատուրքեր, իսկ Կանադայի և Դանիայի պարագայում՝ զիջել տարածքներ։ Ինչպես նշում է մեկնաբանը՝ դրա հետևանքով նրանք մերձենում են միմյանց հետ և կրճատում Վաշինգտոնի հետ ռազմական, տնտեսական ու քաղաքական կապերը։
Սպիտակ տան կողմից հիմնարար գիտական հետազոտությունների դաշնային ֆինանսավորման մեկ երրորդով կրճատումը, մաքուր իդեոլոգիների պատճառներով առաջատար համալսարաններին տրամադրվող գիտահետազոտական գրանտների արգելափակումը, ինչպես նաև օտարերկրյա ուսանողների և գիտնականների համար ներգաղթի կանոնների խստացումը հանգեցրել են նրան, որ՝ ըստ հետազոտության, ԱՄՆ-ում գործող գիտնականների 75%-ը այժմ ձգտում է լքել երկիրը և աշխատել արտասահմանում։ «Սա պարզապես ոտքին կրակել չէ — սա գլխին կրակել է», — կարծում է Իվո Դաալդերը։