Պեկինը ՉԺՀ-ի մասին արտահայտությունների համար...

Չինաստանը դժգոհություն է հայտնել ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի առաջնորդների արտահայտություններից, որոնք դատապարտել են Պեկինի գործողությունները Հարավչինական ծովում: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Վան Վենբինի հայտարարությունը:

«Չինաստանը խիստ դժգոհություն է հայտնել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի ղեկավարները զրպարտել են Չինաստանին Թայվանի հարցի և Հարավչինական ծովի խնդրի վերաբերյալ», - երկուշաբթի ասել է Վան Վենբինը՝ մամուլի ճեպազրույցի ժամանակ:

Նա նշել է, որ Չինաստանը կշարունակի պաշտպանել իր ինքնիշխանությունն ու անվտանգության շահերը, ինչպես նաև աշխատել ASEAN-ի անդամների հետ ՝ տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը պահպանելու համար: