Պեկինը կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ իր իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիան չինական ընկերություններին ներառել է հակառուսական պատժամիջոցների նոր ցուցակում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը, հայտնում է ՌԻԱ նովոստի-ն:
«Ուկրաինական ճգնաժամի հարցում Չինաստանը հետևողականորեն հանդես է գալիս խաղաղ բանակցություններին աջակցելու օգտին և խստորեն վերահսկում է երկակի նշանակության ապրանքների արտահանումը»,- հայտարարել է Մաո Նինը՝ ի պատասխան լրագրողների խնդրանքին՝ մեկնաբանել Մեծ Բրիտանիայի հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթը, որտեղ ներառված են չինական ընկերություններ։
Դիվանագետն ընդգծել է, որ Ռուսաստանի և Չինաստանի միջև բնականոն փոխանակումներն ու համագործակցությունը չպետք է ենթարկվեն միջամտության կամ ազդեցության։
«Չինաստանը կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ՝ պաշտպանելու իր օրինական իրավունքներն ու շահերը»,- հավելել է նա։



