ՊԵԿ-ը ներկայացրել է փետրվարի 1-15-ն իրականացվ...

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը ներկայացրել է փետրվարի 1-15 ընկած ժամանակահատվածում հարկային իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները

Արձանագրվել են առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու` ընդհանուր 728.5 հազար ՀՀ դրամի ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների խախտումով ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքեր: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 5 մլն ՀՀ դրամ:

Ցանկը➡️ https://bit.ly/3XNNAMt

Կազմվել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություններ․ ապօրինի ձեռնարկատիրական եկամտի չափը կազմել է 51․287 մլն ՀՀ դրամ: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 27․310 մլն ՀՀ դրամ: Ցանկը➡️ https://bit.ly/3xKm2xe

Արձանագրվել են լիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի կամ առանց ծանուցման իրականացնելու կամ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու խախտումներ։ Արձանագրված խախտումների գումարը կազմում է 150.595 մլն ՀՀ դրամ։

Ցանկը➡️ https://bit.ly/41geH5Z