ՊԵԿ-ը կանխել է ՀՀ-ից մաքսային հսկողությունից...

Օրերս ՊԵԿ պետական սահմանի ցամաքային անցման կետերում  մաքսային  սպասարկման և հսկողության  վարչության  «Գոգավան»  մաքսային  անցման  կետ  է  ժամանել  թեթև  մարդատար տրանսպորտային միջոց, որը   ՀՀ-ից  պետք է շարժվեր դեպի Վրաստան:  Մեքենան ենթարկվել է  մաքսային  զննության:

Տրանսպորտային միջոցի սրահի  հետնամասի աջ և ձախ կողմերում գտնվող բաժակների  համար  նախատեսված պլաստմասե հարմարանքներն  ապամոնտաժելուց  հետո հանտնաբերվել  են մաքսային  հսկողությունից  թաքցված ապրանքներ` ոսկենման և արծաթանման մետաղներից պատրաստված զարդեր:

Արտահանման նպատակով թաքցված զարդերի ընդհանուր  քաշը կազմել է 3 կգ 319  գրամ, որից  540 գրամը` ոսկենման  մետաղից  են եղել, իսկ  2779 գրամը` սպիտակ ոսկուն  կամ արծաթին  նմանվող  մետաղից։

Դեպքի առնչությամբ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն: