«Հրապարակ»․ թերթը գրում է ․ Մի շարք ահազանգեր ենք ստացել, որ ՊԵԿ-ը հարկային «տեռորի» է ենթարկում տնտեսվարողներին, հատկապես համայնքներում` փոքր ու միջին ձեռնարկատերերին: Մեզ ասացին, որ հարկային տեսուչներն այնպիսի տուգանքներ են գրում, որ տվյալ ձեռնարկությունները հայտնվում են փակվելու եզրին: Տեսուչներն արդարանում են, թե տարեվերջ է, իրենց վրա պլան է դրված։ Փաստորեն, Նիկոլ Փաշինյանն ամբիոններից հարկ վճարողին հերոս է անվանում, բայց տակից՝ քերում նրանց, հավանաբար, որ հաջորդ տարի, ընտրություններից առաջ կարողանա «պետական ընտրակաշառք» բաժանել պետական հիմնարկներում եւ լրացուցիչ ձայներ ստանալ իրենց եկամուտն ամեն ինչից վեր դասող զանգվածից։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 26․ 12․ 25



